Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, Մայր Աթոռի միաբան Տիրան աբեղա Պետրոսյանն ազատվել է Շվեյցարիայի Հայոց թեմում ստանձնած իր պարտականություններից եւ ծառայության կոչվել Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական պատվիրակությունում` որպես Հայրապետական պատվիրակի պաշտոնակատար: Այդ մասին հայտնում են Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Ուղիղ հեռարձակում