Մատչելիության հղումներ

logo-print

Բաքվում Հունգարական առեւտրի տուն բացվեց


Ադրբեջանի մայրաքաղաքում այսօր կայացել է Հունգարական առեւտրի տան բացումը։

1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` արարողությանը մասնակցել են Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաեւը եւ Հունգարիայի վարչապետի գրասենյակի` արտաքին եւ արտաքին տնտեսական գործունեության հարցերով պետքարտուղար Պետեր Սիյարտոն։

Նշվել է, որ սա արտերկրում բացված առաջին Հունգարական առեւտրի տունն է։

Կողմերը վստահություն են հայտնել, որ նորաբաց հաստատությունը կնպաստի երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, համագործակցության նոր ոլորտներ կհստակեցնի եւ կարեւոր դեր կխաղա նոր բիզնես գործընկերների որոնման գործում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG