Մատչելիության հղումներ

Նալբանդյանը մասնակցեց ԱՊՀ ԱԳ նախարարների հանդիպմանը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր մասնակցել է Աշգաբատում կայացած ԱՊՀ-ի երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին։

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ խորհրդի օրակարգը ներառում էր մեկ տասնյակից ավելի հարցեր վաղը կայանալիք ԱՊՀ-ի գագաթնաժողովի քննարկմանը ներկայացվելիք փաստաթղթերի, ԱՊՀ-ի տարածքում բազմակողմ համագործակցության առանցքային ուղղությունների վերաբերյալ:

Նախարարները քննարկել են, մասնավորապես, գործող թուրքմենական նախագահության նախաձեռնած ԱՊՀ-ում համակողմանի համագործակցության հետագա զարգացման մասին հռչակագրի նախագիծը, որը ներառվել է Համագործակցության անդամ երկրների ղեկավարների խորհրդի օրակարգում:

Նախարարների խորհուրդը անդրադարձել է նաեւ հումանիտար, բնապահպանական, անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում բազմակողմ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերին:

Աշգաբատում կայացել է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը 2013 թվականին ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնող Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջերս կայացած հայ - ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները, երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։

Նալբանդյանն ու Գրիշչենկոն անդրադարձել են դեկտեմբերի 6-7-ը Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG