Սիրիահայ ընտանիքը գոհ է Հայաստանում սկսած բիզնեսից
Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում կոշիկի սեփական արտադրությամբ հայտնի ընտանիքը փախչելով Սիրիայի պատերազմից` Հայաստան է տեղափոխել ընտանեկան բիզնեսը: Երեւանի կենտրոնում արդեն մեկ ամիս է գործում է «Վանա» կոշիկի խանութը: Երկու դուստրերի հայր Հովիկ Բաղդասարյանը նկատում է, որ եթե իրենց թողնեն այստեղ հանգիստ աշխատել, ապա հայրենիքում հաստատվելու մտադրությունն է'լ ավելի կամրանա: