Մատչելիության հղումներ

«Մատաղիսի գործ»․ մեղադրողը 7-8 տարվա ազատազրկում է պահանջում


Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում «Մատաղիսի» գործով այսօրվա դատական նիստում մեղադրող կողմը միջնորդեց փոխարինել ամբաստանյալներ Ռազմիկ Սարգսյանի, Արայիկ Զալյանի եւ Մուսա Սերոբյանի նկատմամբ նախկինում կիրառված պատիժը։

Մեղադրող կողմը միջնորդեց Ռազմիկ Սարգսյանին մեղավոր ճանաչել Քր․ օր 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով եւ դատապարտել 7 տարվա ազատազրկման, Արայիկ Զալյանին եւ Մուսա Սերոբյանին նույն մեղադրանքով դատապարտել 8-ական տարվա ազատազրկման։

Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասի երեք զինծառայողները մեղադրվում են իրենց ծառայակիցներ Մովսես Մկրտումյանի եւ Ռոման Եղիազարյանի սպանության մեջ։ 2003 թվականին տեղի ունեցած սպանության գործով քննությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է արդեն 4.5 տարի։ Ավելի վաղ՝ 2006 թվականի դեկտեմբերի 22-ին, Վճռաբեկ դատարանի որոշմամբ, գործն ուղարկվել էր նոր դատաքննության` բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը՝ ցմահ ազատազրկման դատապարտել Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին:

Դատական նիստը հետաձգվեց, տուժողի իրավահաջորդը, ինչպես նաեւ պաշտպանական կողմը ժամանակ խնդրեցին նախապատրաստվելու եւ ճառերով հանդես գալու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG