Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողները մրցանակներ կստանան


«Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Լիլիթ Հարությունյանը եւ Ռուզաննա Ստեփանյանը, որոնց տեսանյութերը, համապատասխանաբար, առաջին եւ երկրորդ տեղերն են գրավել Հայաստանում կանանց խնդիրներին նվիրված ռադիո եւ տեսանյութերի մրցույթում, այսօր կստանան իրենց մրցանակները։

Հայաստանում կանանց խնդիրների ակտիվ լուսաբանմանը աջակցելու նպատակով Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) կազմակերպած մրցույթին Լիլիթ Հարությունյանը ներկայացրել էր հղիության արհեստական ընդհատումների մասին տեսանյութը, Ռուզաննա Ստեփանյանը` ծեփագործ կնոջ մասին տեսանյութը:

Մրցանակները կհանձնվեն Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG