Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի պատվիրակները կմասնակցեն Գերմանիայի ՔԴՄ-ի համագումարին


Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատվիրակությունը, որի կազմում են կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւ խորհրդի անդամ Արման Սահակյանը, Գերմանիայի «Քրիստոնեադեմոկրատական միություն» (ՔԴՄ) կուսակցության հրավերով դեկտեմբերի 3- 5-ը Հանովեր քաղաքում կմասնակցի այդ կուսակցության 25-րդ համագումարին:

Համագումարում հանդես կգա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Հանրապետականի տարածած հաղորդագրության համաձայն` այցի ընթացքում ՀՀԿ-ի պատվիրակությունը կհանդիպի Գերմանիայի ՔԴՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու, Բունդեսթագի պատգամավոր Ֆիլիպ Միսֆելդերի, Բունդեսթագի ՔԴՄ խմբակցության փոխնախագահ Անդրեաս Շոկենհոլֆի եւ ՔԴՄ-ի գործադիր քարտուղար, պատգամավոր Մանֆրեդ Գրյունդի հետ:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) շրջանակում եւ ՔԴՄ - ՀՀԿ հետագա գործակցության, «Քոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ համագործակցության ընդլայնման, ինչպես նաեւ տարածաշրջանային քաղաքական զարգացումների հետ կապված հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG