Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը ժամանում է Թուրքիա


Երկուշաբթի օրը մեկնարկում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա:

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` Պուտինը Ստամբուլում կմասնակցի Ռազմավարական համագործակցության ռուս - թուրքական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ կքննարկի ինչպես երկկողմ համագործակցությանը վերաբերող խնդիրներ, այնպես էլ` «Մերձավոր Արեւելքում, Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում եւ Բալկաններում ստեղծված իրադրությունը»:

Ռուս - թուրքական այս խորհրդի նիստը նախապես ծրագրված էր անցկացնել դեռ հոկտեմբերին: Վերջին պահին, սակայն, Պուտինի այցը Թուրքիա հետաձգվեց։


Մանրամասները տես այստեղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG