Մատչելիության հղումներ

Նախնական տվյալներով` թիվ 1-ում եւ թիվ 35-ում հաղթեց ՀՀԿ-ն


Երեկ թիվ 1 եւ թիվ 35 ընտրատարածքներում անցկացված Ազգային ժողովի պատգամավորների լրացուցիչ ընտրությունների նախնական տվյալներով` առավել թվով ձայներ են հավաքել իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուները։

Երեւանի Ավան վարչական շրջանը եւ Նոր Նորքի մի հատվածն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում քվեների մեծամասնությունը ստացել է մայրաքաղաքի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին` Ռոբերտ Սարգսյանը։

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գեղամ Հայրապետյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ըստ նախնական տվյալների` Սարգսյանը ստացել է մոտավորապես 19 հազար, իսկ նրա հիմնական մրցակից` «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը` շուրջ 3 հազար քվե։

Գյումրին եւ հարակից մի շարք գյուղեր ներառող թիվ 35 ընտրատարածքում, նախնական տվյալներով, հաղթել է իշխող կուսակցության թեկնածու Արման Սահակյանը։


Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG