Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «սարսափած է» Սիրիայում տիրող բռնությունից


ՄԱԿ-ի գլխավոր Բան Կի-մունը ուրբաթ օրը կազմակերպության գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ Սիրիայում ավելի քան 20 ամիս շարունակվող հակամարտությունը ընդունել է «վայրագության ու բռնությունների նոր, սարսափեցնող չափեր»:

Սիրիայում արդեն զոհվել է շուրջ 40 հազար մարդ` հիմնականում քաղաքացիական անձինք: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ փախստականների թիվը, որն այսօր կազմում է 480 հազար մարդ, գալիք տարեսկզբին կարող է հասնել 700 հազարի:

Մինչդեռ Սիրիայում կառավարական ուժերը ռազմական ինքնաթիռներից ռմբակոծում են Դամասկոսի օդանավակայան տանող ճանապարհի մերձակայքը, որտեղ ենթադրաբար ապստամբներ կան: Ըստ հաղորդագրությունների, միջազգային թռիչքները դադարեցվել են: Երկրորդ օրն է, ինչ խափանվել է ինտերնետային ու հեռախոսային կապը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG