Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է Մոլդովայի վարչապետին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատին, ով Հայաստան է ժամանել նոյեմբերի 30-ին Երեւանում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության Արեւելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում:

Նախագահի մամլո գրասենյակի տեղեկացմամբ` զրուցակիցները ընդգծել են, որ «Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ հարաբերությունների զարգացումը եւ սերտ փոխգործակցության հաստատումը համապատասխանում են երկու երկրների եւ ժողովուրդների շահերին»` նշելով, որ «մի շարք ոլորտներում կա համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ»:

Սերժ Սարգսյանը եւ Վլադ Ֆիլատը երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգացնելու լավ հնարավորություն են համարել նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում, միջազգային տարբեր հարթակներում փոխշահավետ համագործակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG