Մատչելիության հղումներ

logo-print

Գեղանուշի պոչամբարում վթար է տեղի ունեցել


Այսօր` մոտավորապես ժամը 07:30-ին, «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությանը պատկանող Գեղանուշի պոչամբարի պոչատար խողովակաշարում տեղի է ունեցել վթար:

Ըստ «ԷկոԼուր»-ի տարածած հաղորդագրության, պոչերը լցվել են Գեղանուշ գետը, որը Ողջի անդրսահմանային գետի վտակն է:

«Արտահոսքի փաստն առաջինը նկատել է ընկերության աշխատակիցը եւ տեղեկացրել այդ մասին ընկերության ղեկավարությանը, որն էլ իր հերթին տեղեկացրել է այդ մասին համապատասխան պետական կառույցներին եւ մարմիններին», - ասված է «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության տարածած մամլո հաղորդագրությունում. - «Մեր նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արտահոսքի հավանական պատճառը սաբոտաժն է: Մեր ընկերությունը խստորեն քննադատում է այս գործողությունը, քանի որ արդյունքում վնաս է հասցվում շրջակա միջավայրին, համայնքին, այնտեղ ապրող բնակիչներին եւ ընկերությանը»:

«ԷկոԼուր»-ը հիշեցնում է, որ 2012 թվականի ընթացքում սա Գեղանուշի պոչամբարի խողովակաշարի 3-րդ վթարն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG