Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պահանջում է ազատ արձակել իրանցի ակտիվիստին


Միացյալ Նահանգները կոչ է արել Իրանի իշխանություններին ազատ արձակել իրավապաշտպան ակտիվիստ, փաստաբան Նասրին Սոթուդեին, ով արդեն յոթերորդ շաբաթն է, ինչ հացադուլ է անում կալանավայրում:

Պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ Վաշինգտոնն իր «մտահոգությունն» է հայտնում իրավապաշտպանի առողջական վիճակի կապակցությամբ` «նկատի ունենալով, որ Իրանում արդեն եղել են դեպքեր, երբ կալանավորներին բժշկական օգնություն չի տրամադրվել` թողնելով, որ սովամահ լինեն»:

Հայտարարությունը կոչ է անում Իրանի իշխանություններին անմիջապես ազատ արձակել Նասրին Սոթուդեին ու եւս 30 կին քաղբանտարկյալներին, որոնք պահվում են «Էվին» բանտում:

Նշվում է, որ Սոթուդեին բժշկական օգնություն չի տրամադրվում եւ նա պահվում է բանտի մեկուսարանում:

Սոդութեն, հիշեցնենք, անցած ամիս արժանացել էր Եվրամիության Սախարովի անվան մրցանակին: Նա ձերբակալվել է 2010 թվականի սեպտեմբերին եւ դատապարվել 6 տարվա ազատազրկման ազգային անվտանգության դեմ դավադրության մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG