Մատչելիության հղումներ

Արգելափակվել է «Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայության կայքը


Հինգշաբթի գիշերվանից Տաջիկստանում արգելափակված է «Ազատություն» ռադիոկայանի ազգային ծառայության ինտերնետային կայքը:

Այդ տեղեկությունը «Ասիա պլուս» լրատվական պորտալի հետ հարցազրույցում հաստատել է Տաջիկստանի հեռահաղորդակցության պետական ծառայության ղեկավար Բեգ Զուխուրովը:

Նա ասել է, թե իշխանություններն այդկերպ արձագանքել են «մի խումբ մտահոգված քաղաքացիների» բողոքներին, որոնք վերաբերել են «ընդդեմ Տաջիկստանի շահերի գործող մի շարք լրատվական գործակալությունների»:

«Ազատ Եվրոպա»/«Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Քորնը «գրաքննություն» է որակել կատարվածը:

«Դա խոսքի ազատության հիմնարար իրավունքի խախտում է, եւ պետական հաստատությունները, լրատվամիջոցները, մասնավոր հատվածը, մարդու իրավունքների պաշտպանները եւ Տաջիկստանի քաղաքացիները պետք է դատապարտեն այդ քայլը», - ասել է Քորնը:

Տաջիկստանի իշխանություններն այս տարի ժամանակավորապես արգելափակել էին բազմաթիվ կայքէջեր` այդ թվում «Յու Թյուբ»-ը, «Բի-Բի-Սի»-ն, «Ասիա պլյուս»-ը եւ «Ռաշն մեդիա»-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG