Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը քննադատում է վերաբնակեցման իսրայելական ծրագիրը


Միացյալ Նահանգները «հակակառուցողական է որակել Արեւելյան Երուսաղեմում եւ Արեւմտյան ափին հրեա վերաբնակների համար հազարավոր նոր տներ կառուցելու Իսրայելի ծրագիրը:

Պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է, որ դա հետքայլ է Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ բանակցությունների ճանապարհով ձեռք բերված խաղաղությունից: Այս հայտարարությունը պետքարտուղարն արել է ուրբաթ օրը Վաշինգտոնում կայացած մի միջոցառման ժամանակ, որին ներկա են եղել Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը եւ պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Պաղեստինին դիտորդ երկրի կարգավիճակ շնորհելու մասին հինգշաբթի օրը քվեարկությամբ ընդունված որոշումից հետո Իսրայելը հայտարարել է Արեւելյան Երուսաղեմում ու Արեւմտյան ափին 3 հազար նոր տնել կառուցելու մտադրության մասին:

Նշենք նաեւ, որ պաղեստինցիներին իրենց ապագա` Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով պետության կազմում են տեսնում Արեւմտյան ափը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG