Մատչելիության հղումներ

Ծաղկաձորում քննարկվում են պաշտոնյաների էթիկայի հարցերը


Այսօր Ծաղկաձորում բացվել է պետական պաշտոնյաների էթիկայի ստանդարտների ամրապնդման հարցերով երկօրյա համաժողով, որը նախաձեռնել են Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը եւ «Քաղաքացիական կրթության ծրագիր» հասարակական կազմակերպությունը։

Համաժողովի բացմանը ելույթ է ունեցել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը։ Քննարկումներին մասնակցում են Հայաստանի պետական կառավարման ոլորտի, քաղաքացիական հասարակության եւ եվրոպական դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները:

Ամերիկյան դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հիմնական զեկուցող, Հյուսիսային Կարոլինայի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր դոկտոր Ռոբերտ Ջոյսը ներկայացրել է հանրային կառավարման ու կուսակցական գործունեության տարանջատման հարցերը կարգավորող ամերիկյան օրենսդրությունը:

Համաժողովի մասնակիցները քննության են առել պետական պաշտոնյաների էթիկային առնչվող հայկական ու եվրոպական ստանդարտները եւ մշակել առաջարկներ` միտված Հայաստանում պետական պաշտոնյաների էթիկային առնչվող կանոնակարգիչ դաշտի եւ կիրառման մեխանիզմների կատարելագործմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG