Ուրբաթ երեկոյան Երեւանում տեղի կունենա Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արեւելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովը:
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) տարածած հաղորդագրության համաձայն` գագաթնաժողովը Երեւանում անցկացվում է ՀՀԿ-ի եւ ԵԺԿ-ի նախաձեռնությամբ, եւ դրա ընթացքում կքննարկվեն Արեւելյան գործընկերությանն առնչվող մի շարք հարցեր:
ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջին գագաթնաժողովը կայացել է այս տարվա հուլիսին Վրաստանի Բաթումի քաղաքում։
Երեւանյան գագաթնաժողովին մասնակցելու են Հայաստանի նախագահ, ՀՀԿ-ի ղեկավար Սերժ Սարգսյանը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը, ԵԺԿ-ի նախագահ Վիլֆրիդ Մարտենսը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Եվրամիության շրջանակներում գործող խոշոր եւ ազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկն է, ստեղծվել է 1976 թվականին եւ ներառում է գլխավորապես Եվրամիության անդամ երկրների աջ կենտրոնամետ կուսակցությունները:
Ներկայումս այդ կուսակցությունների մեծ մասը Եվրամիության անդամ երկրներում իշխող կուսակցություններ են, եւ այսօր ԵԺԿ-ին անդամակցում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Լեհաստանի նախագահ Դոնալդ Տուսկի, Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյի, Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռայնֆելդի ու ԵՄ-ի անդամ այլ երկրների ղեկավարների կուսակցություններ:
Եվրամիության ներկայիս խորհրդարանում ԵԺԿ-ն ունի ամենամեծ խմբակցությունը` 754 պատգամավորներից 271-ը ԵԺԿ-ից են:
ԵԺԿ-ից են նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:
Եվրամիության պետություններից բացի, ԵԺԿ-ին անդամակցում են նաեւ ԵՄ-ի անդամ չհանդիսացող 7 պետությունների կուսակցություններ, որոնք, սակայն, ունեն ԵԺԿ-ի դիտորդ անդամի կարգավիճակ:
Հետխորհրդային երկրներից ԵԺԿ-ին անդամակցում են միայն Մոլդովայի, Վրաստանի եւ Հայաստանի կուսակցությունները` Մոլդովայի դեպքում` վարչապետ Վլադիմիր Ֆիլատի գլխավորած քաղաքական ուժը, Վրաստանի պարագայում` նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, իսկ Հայաստանից` իշխող Հանրապետականը, կոալիցիոն «Օրինաց երկիր»-ը եւ ընդդիմադիր «Ժառանգություն»-ը:
Հայաստանյան բոլոր երեք քաղաքական ուժերն էլ ԵԺԿ-ին անդամակցել են, այսինքն` ստացել են դիտորդ անդամի կարգավիճակ այս տարվա փետրվարին: