Մատչելիության հղումներ

Թուրքմենստանի նախագահը ավարտեց այցը Հայաստան


Այսօր Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրաժեշտի արարողությունը:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել պաշտոնական այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ - թուրքմենական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանը:

Թուրքմենստանի նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի եւ ջերմ ընդունելության համար եւ վստահություն է հայտնել, որ այցից հետո կլինեն լավ արդյունքներ ե՛ւ առեւտրատնտեսական, ե՛ւ մշակութային, հումանիտար ոլորտներում, ինչպես նաեւ կշարունակվի համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG