Մատչելիության հղումներ

Օբաման հանդիպել է Ռոմնիին


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հանդիպել է անցած նախագահական ընտրություններում իր հանրապետական մրցակից Միթ Ռոմնիին:

Ըստ BBC-ի, Օբաման Ռոմնիին հրավիրել է փակ պաշտոնական ճաշի Սպիտակ տանը` կատարելով հանրապետականների հետ համագործակցելու իր խոստումը:

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքերով` Օբաման այս հանդիպմանը հարցեր չի պատրաստել, պարզապես նրան հետաքրքիր էր Ռոմնիի հետ քննարկել վերջինիս տեսակետները ամերիկյան կառավարության աշխատանքի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG