Մատչելիության հղումներ

Երեւան է ժամանում Եվրահանձնաժողովի նախագահը


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն այսօր կժամանի Հայաստան:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության մամուլի եւ տեղեկատվության բաժնի հաղորդագրության համաձայն, Եվրահանձնաժողովի նախագահը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, ինչպես նաեւ ողջույնի խոսք կուղղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Եվրամիություն - Հայաստան հարաբերություններին, ներքին քաղաքական իրավիճակին վերաբերող, տարածաշրջանային, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Դեկտեմբերի 1-ին Ժոզե Մանուել Բարոզուն եւ Սերժ Սարգսյանը համատեղ ասուլիս կանցկացնեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG