Մատչելիության հղումներ

«Կին» կինոփառատոնի աշխարհագրությունն այս տարի ամենամեծն է


«Կին» միջազգային կինոփառատոնին այս տարի ներկայացված են ֆիլմեր 25 երկրներից՝ Չինաստանից, Չիլիից, Իրանից, Իսպանիայից, Հայաստանից եւ այլն:

Կանանց խնդիրները տարբեր երկրներում տարբեր են, դրանք ներկայացնելու միջոցը տվյալ դեպքում մեկը՝ կինոն: Ֆիլմերի լեզվով կին ռեժիսորնեը պատմում են ոչ միայն իրենց, այլեւ համամարդկային խնդիրների մասին:
Այսպիսի ֆիլմեր են ներկայացված «Կին» միջազգային 9-րդ կինոփառատոնին:

Պարտաիդր պայման է միայն ռեժիսորի կին լինելը: Ընդհանուր առմամբ մոտ 200 ֆիլմերից փառատոնի մրցութային ծրագրի համար ընտրվել են 69:

Հայաստանից ֆիլմեր ներկայացնում են մեծամասամբ ուսանողները: Այս տարի ներկայացված են 6 ֆիլմեր՝ վավերագրական եւ կարճամետրաժ: 9 տարիների ընթացքում էլ հատուկ մրցանակի արժանացել է միայն մեկ հայկական ֆիլմ:

Համեմատելով, օրինակ, հայկական եւ իրանական կինոն՝ փառատոնի նախագահ Մարիամ Օհանյանը նշեց, որ գուցե արտաքնապես մեր կանայք ավելի ազատ են, բայց իրանցի կանանց կինեմատոգրաֆը ավելի գիտակցված է, նրանք ավելի շատ են մտածում իրենց դերի, խնդիրների մասին եւ անդրադառնում դրանց:

Փառատոնի ընթացքում կշնորհվեն մրցանակներ երեք անվանակարգերում` առանց ժանրային տարբերակման՝ լավագույն ֆիլմ, հատուկ մրցանակ եւ դիպլոմներ: Ինչպես նաեւ կլինի աղմուկ բարձրացրած «Տատիկի դաջվածքները» ֆիլմի ռեժիսոր Սյուզան Խարտալյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG