Մատչելիության հղումներ

Սահմանախախտ Ալիեւը միակողմանի կհանձնվի Ադրբեջանին


Հայ - ադրբեջանական սահմանի` Տավուշի մարզի Կայանավանի հատվածում վաղը տեղի կունենա Ադրբեջանի քաղաքացի Թելման Ջավանշիր օղլու Ալիեւի միակողմանի հանձնումը ադրբեջանական կողմին: Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ադրբեջանի Ղազախի շրջանի Մազամլի գյուղի 41-ամյա բնակիչը հայ - ադրբեջանական սահմանը Տավուշի մարզի հատվածում հատել էր երկու շաբաթ առաջ։

Հայկական կողմը դեպքի մասին տեղեկացրել էր միջազգային կազմակերպություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG