Մատչելիության հղումներ

Աբխազական երկաթուղու վերաբացման հարցը «փակված է»


Վրաստանը չի վերականգնի Աբխազիայով անցնող եւ Ռուսաստանի հետ կապող երկաթուղին։ Այս մասին երեկ հայտարարել է Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին։

«Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալության փոխանցմամբ` Զաքարեիշվիլին ասել է, թե «այդ հարցը փակվել է գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ աբխազական կողմը որեւէ հետաքրքրություն չցուցաբերեց հարցի նկատմամբ»։

Նոյեմբերի սկզբին նորանշանակ նախարար Պաատա Զաքարեիշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ` Աբխազիայի տարածքով։

Աբխազիայի իշխանությունները, սակայն, բավական սառը արձագանքեցին` հայտարարելով, թե այս առաջարկը քաղաքական ենթատեքստ ունի, եւ որ պաշտոնական Թբիլիսին ձգտում է այդ կերպ ճանապարհ բացել վրացի փախստականների` Աբխազիա վերադարձի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG