Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հանդիպել է Թուրքմենստանի արտգործնախարարին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է Երեւան ժամանած Թուրքմենստանի արտգործնախարար Ռաշիդ Մերեդովին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Նալբանդյանն ու Մերեդովը ընդգծել են, որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի այցելությունը Հայաստան կարեւոր հանգրվան է երկու երկրների հարաբերություններում եւ լավ հնարավորություն է ամփոփելու քսանամյա միջպետական հարաբերությունների ընթացքում ունեցած ձեռքբերումները, նախանշելու համագործակցության զարգացման նոր հեռանկարներ:

Զրուցակիցները անդրադարձել են նաեւ երկու երկրների գործակցության լայն շրջանակի, մասնավորապես` իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործակցությանը, առեւտրատնտեսական կապերի զարգացմանը, մշակութային եւ գիտակրթական համագործակցության խորացմանը:

Երեկոյան Հայաստանի եւ Թուրքմենստանի արտգործնախարարները ներկա են գտնվել հայ - թուրքմենական բարեկամությանը նվիրված համերգին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG