Մատչելիության հղումներ

Ալիեւը եւ Լեֆորը քննարկել են ղարաբաղյան գործընթացը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Ադրբեջանի եւ Եվրամիության համագործակցության հեռանկարների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի շուրջ։

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Լեֆորը նաեւ Ալիեւին է փոխանցել Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ողջույնները, որոնց համար ադրբեջանական պետության ղեկավարը երախտագիտություն է հայտնել եւ, իր հերթին, ողջույններ հղել Էշթոնին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG