Մատչելիության հղումներ

Հետախուզում Արաբկիրի քննիչի նկատմամբ


Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով երեկ որոշում է կայացվել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Արմեն Մելքոնյանին Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի («Կաշառք ստանալը») 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ այս տարվա հոկտեմբերին քաղաքացուց շորթման եղանակով կաշառք պահանջելու համար:

Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն` Մելքոնյանին հայտնաբերելու նպատակով հայտարարվել է հետախուզում, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Գործով նախաքննությունը շարունակվում է:

Մեղադրանքը հաստատվելու դեպքում քննիչին սպառնում է 4-ից մինչեւ 10 տարվա ազատազրկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG