Մատչելիության հղումներ

Հայաստանում են ԶՈւ բարեփոխումների հարցերով ԱՄՆ եւ ՄԹ փորձագետները


Նոյեմբերի 25-ից հերթական այցով Հայաստանում է երկրի Զինված ուժերի անձնակազմի կառավարման ոլորտի բարեփոխումների գործընթացի հարցերով ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի, ԱՄՆ-ի ծովային հետեւակի Եվրոպական հրամանատարության, ԱՄՆ-ի պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության համատեղ փորձագիտական խումբը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունում եւ նախարարության Ենթասպաների դպրոցում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում փորձագետները անցկացրել են բրիֆինգներ` նվիրված, մասնավորապես, սերժանտական կազմի դերին եւ պարտականություններին, ԱՄՆ-ում հիմնական զինվորական փոխհատուցումների համակարգին:

Այցի արդյունքների ամփոփման նպատակով նախատեսված է փորձագիտական խմբի հանդիպումը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` փորձագիտական խմբի այցը կավարտվի դեկտեմբերի 1-ին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG