Մատչելիության հղումներ

Բեռնատարների կուտակում հայ - վրացական սահմանին


Հայ - վրացական սահմանին բեռնատարների կուտակման հարցով Թբիլիսիում Հայաստանի դեսպանությունը ակտիվորեն զբաղվում է։ Այդ մասին այսօր առավոտյան «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Նրա խոսքերով` միտումներ կան, որ այդ հարցը շուտով կկարգավորվի։

Բալայանը նշեց նաեւ, որ խնդիրը ծագել էր փաստաթղթերի ճիշտ լրացման հետ կապված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG