Մատչելիության հղումներ

Արաֆաթի մահվան հանգամանքները վերստին կուսումնասիրվեն


Շվեյցարիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի փորձագետները Պաղեստինի ինքնավարության նախկին առաջնորդ Յասեր Արաֆաթի դիակի արտաշիրիմում կկատարեն` պարզելու համար` արդյոք թունավորո՞ւմը չի դարձել Արաֆաթի մահվան պատճառ:

2004 թվականին Ֆրանսիայի իշխանությունները սկսեցին ուսումնասիրել Արաֆաթի մահվան հանգամանքները, երբ շվեյցարական ինստիտուտներից մեկը հայտարարեց, որ Պաղեստինի նախկին առաջնորդի հագուստի վրա հայտնաբերել է բարձր ռադիոակտիվությամբ պոլոնիում:

Պաղեստինցիներից շատերի համոզմամբ` Արաֆաթի մահվան մեջ խառն է Իսրայելի մատը, սակայն Իսրայելը դա հերքում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG