Մատչելիության հղումներ

Բելառուսում առգրավել են իրավապաշտպան կազմակերպության գույքը


Բելառուսի իշխանությունները առգրավել են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Վեսնա» հասարակական կազմակերպության գրասենյակի գույքը:

12 տարի շարունակ «Վեսնա»-ի գրասենյակը գտնվում էր կազմակերպության ղեկավար Ալես Բելյացկու բնակարանում: Այժմ Բելյացկին անազատության մեջ է` մեկ տարի առաջ բելառուսական դատարանը նրան 4.5 տարվա ազատազրկման է դատապարտել հարկերից խուսափելու մեղադրանքով:

Մինչ գույքի առգրավումը իշխանությունները գրություն էին ուղարկել «Վեսնա» կազմակերպությանը` պահանջելով մինչեւ նոյեմբերի 26-ը ազատել գրասենյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG