Մատչելիության հղումներ

logo-print

Մեդվեդեւը այցելում է Փարիզ


Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը երեկ երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Փարիզ, որտեղ բանակցություններ է վարելու Ֆրանսիայի վարչապետի եւ նախագահի հետ:

Ֆրանսիա մեկնելուց առաջ զրուցելով France Press լրատվական գործակալության եւ Le Figaro պարբերականի հետ` Մեդվեդեւն ասել է, թե պատճառներ չի տեսնում, որ Pussy Riot փանք ռոք խմբի երկու անդամները շարունակեն մնալ անազատության մեջ:

«Ես ատում եմ այն, ինչ արել են ռոք խմբի անդամները», - հարցազրույցում ասել է վարչապետը` միաժամանակ հավելելով, որ խմբի անդամ կանայք բավականաչափ ժամանակ են անցկացրել նախնական կալանքի տակ գտնվելով, եւ նրանց հետագա ազատազրկումը նպատակահարմար չէ:

Pussy Riot խմբի անդամներ Նադեժդա Տոլոկոննիկովան եւ Մարիա Ալյոխինան դեռեւս բանտում են, իսկ խմբի մեկ այլ անդամի` Եկատերինա Սամուցեւիչին անցած ամիս դատարանը ազատ արձակեց` փոխելով նրա պատժաչափը:

Այս տարվա օգոստոսին Մոսկվայի Խամովնիչեսկի շրջանի դատարանը խուլիգանության մեղադրանքով երկուական տարվա ազատազրկման էր դատապարտել երեք աղջիկներին` Ռուսաստանի մայրաքաղաքի Քրիստոս Ամենափրկիչ տաճարում «փանք-աղոթք» կատարելու համար, որով նրանք Աստվածածնին խնդրում էին «վռնդել Պուտինին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG