Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանում ՌԴ պետսահմանի գործակալության ղեկավարը


Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար, Սահմանային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով այսօր Երեւան կժամանի Ռուսաստանի պետական սահմանի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովի գլխավորած պատվիրակությունը:

ԱԱԽ-ի մամուլի քարտուղարի հաղորդագրության համաձայն` մինչեւ նոյեմբերի 29-ը պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԱԽ-ի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ, այցելություն Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչություն, ինչպես նաեւ Հայաստանի պետական սահմանի տեղամասեր:

Այցի արդյունքներով Արթուր Բաղդասարյանը եւ Դմիտրի Բեզդելովը կստորագրեն արձանագրություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG