Մատչելիության հղումներ

Եղիշե Չարենցի կյանքի ողբերգական դրվագները՝ «Մահվան տեսիլ» կինոդրամայում


Պրեմիերա. «Մահվան Տեսիլ» գեղարվեստական կինոդրաման՝ շուտով
please wait

No media source currently available

0:00 0:02:46 0:00
Չարենցի մահվան օրը՝ նոյեմբերի 27-ին, ժամը 8-ին, «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում «Ազատություն» ռադիոկայանը ներկայացնում է մեծ բանաստեղծի կյանքի ողբերգական դրվագները՝ Երեւանի բանտում անցկացրած վերջին օրերը, դաժան հարցաքննությունները՝ «Մահվան տեսիլ» գեղարվեստական կինոդրամայում։

Նոյեմբերի 28-ին, ժամը 8-ին տեղի կունենա ֆիլմի օնլայն պրեմիերան՝ Ազատություն TV -ի եթերում:
Իզաբելլա Չարենցի հուշերի հիմա վրա նկարահանված ֆիլմը ներկայացնում է Ստալինյան ռեժիմի անմարդկային դեմքն ու Չարենցի կյանքի անձնական ողբերգությունը:

Չարենցը ստալինյան տեռորի ամենանշանավոր զոհն էր, որ տվեց հայ մշակույթն ու գրականությունը։ Դատապարտվեց ոչ միայն գրողը, այլեւ՝ նրա ընտանիքը: Կինը՝ Իզաբելլան, բանտարկվեց եւ աքսորվեց, մանկահասակ դուստրերը՝ որբացան:

Եղիշե Չարենցի պոեզիան երկար տարիներ արգելված էր խորհրդային իշխանությունների կողմից։ Կյանքի ֆիզիկական ծավալների մեջ չպարփակվող նրա կերպարը անհասանելի մնաց ժողովրդին։
Հանճարեղ բանաստեղծի կյանքի այն ժամանակահատվածը, որ երբեք հայ կինոյում չի ներկայացվել: Բանաստեղծի մահվանից 75 տարի անց՝ առաջին անգամ հեռուստաէկրանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG