Մատչելիության հղումներ

«Արարատբանկ»-ի Գյումրիի բանկոմատից գողացել են 29 միլիոն դրամ


Անցած գիշեր, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Գյումրի քաղաքի Ռիժկովի փողոցում տեղակայված` «Արարատբանկ»-ին պատկանող բանկոմատի սենյակի դուռը բացելով եւ բանկոմատը վնասելով՝ գողացել են 29 միլիոն դրամ (մոտ 72.5 հազար դոլար):

Այդ կապակցությամբ այսօր առավոտյան ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել «Արարատբանկ» ընկերության Գյումրիի մասնաճյուղի կառավարիչը։

Ոստիկանության հաղորդագրության համաձայն` փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել Հայաստանի քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` առանձնակի խոշոր չափերով գողություն, կատարվում է նախաքննություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG