Մատչելիության հղումներ

Մուրսին արդարացնում է իր լիազորությունների ընդլայնումը


Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին հանդես է եկել հայտարարությամբ` վստահեցնելով, թե դատական ատյաններին վերաբերող իր լիազորությունը ժամանակավոր հնարավորություն է եւ ոչ թե նախագահի իշխանության կենտրոնացում։

Եգիպտոսի սահմանադրական հռչակագրով արգելվում է նախագահի որոշումների վիճարկումը դատական ատյաններում։

Այսօր նախատեսված են Մուրսիի հանդիպումները դատական վերին ատյանների ներկայացուցիչների հետ, որոնք նույնպես քննադատել են նախագահին վերապահված լիազորությունները։

Սահմանադրական հռչակագրի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ երեկ տեղի ունեցած բախումների հետեւանքով 15-ամյա մի տղա է զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG