Մատչելիության հղումներ

Կատալոնիայի իշխող կուսակցությունը հաջողության չհասավ


Կատալոնիայի անկախացման կողմնակից իշխող կուսակցությունը, թեեւ ամենաշատ քվեները ստացավ Իսպանիայի այդ տարածաշրջանում երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում, այդուհանդերձ, բավարար թվով մանդատներ չապահովեց անկախության հանրաքվե անցկացնելու համար։

Ազգային կոալիցիան, ըստ նախնական տվյալների, հավաքել է ձայների ընդամենը 30 տոկոսը եւ նոր խորհրդարանում ստացել 50 տեղ` նախկին 62-ի փոխարեն։

Թեեւ խորհրդարանի 135 տեղերի մոտ երկու երրորդը բաժին է հասել անջատողական չորս տարբեր կուսակցությունների, այդուհանդերձ, փորձագետները քիչ հավանական են համարում, որ իշխող կուսակցությանը հաջողվի գլխավորել նրանց պայքարը հանուն հանրաքվեի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG