Մատչելիության հղումներ

Նախագահը Պատվո շքանշան է հանձնել անվանի արձակագիր Կիմ Բակշիին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է անվանի արձակագիր, հայագետ, թարգմանիչ եւ մշակութաբան Կիմ Բակշիին:

Նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, հայ-ռուսական բարեկամությանը, մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը նպաստող երկարամյա արգասաբեր գործունեության համար Կիմ Բակշիին Հանրապետության նախագահը հանձնել է Պատվո շքանշանը, որով նա պարգեւատրվել էր ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հանդիպմանը Կիմ Բակշին տեղեկացրել է նախագահին, որ հայ ժողովրդի մասին պատմող իր բազմաթիվ գրքերի շարքը շուտով համալրվելու է արդեն հրատարակության տրված նոր գրքով՝ «Արցախի հոգեւոր գանձերը» վերնագրով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG