Մատչելիության հղումներ

logo-print

Եգիպտոսում նախագահի լիազորությունների ավելացման դեմ բողոքի ակցիաներ


Իր լիազորությունները ընդլայնելու՝ Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսիի որոշումը բախումների հանգեցրած բողոքի ակցիաների պատճառ է դարձել։

Կահիրեում ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել Թահրիրի հրապարակի մոտ հավաքված ամբոխը ցրելու համար։ Զանգվածային անկարգություններ եւ բախումներ են տեղի ունեցել նաեւ Պորտ Սաիդում, Սուեզում եւ Ալեքսանդրիայում, որտեղ ցուցարարները հարձակվել են Մուրսիի կուսակցության՝ «Մահմեդական եղբայրության» գրասենյակի վրա։

Մուրսին եւ նրա աջակիցները պնդում են, որ նախագահի լիազորությունների ընդլայնումն անհրաժեշտ էր Հոսնի Մուբարաքի աջակիցներից հեղափոխության ձեռքբերումները պաշտպանելու համար։

Միացյալ Նահանգները, Եվրամիությունը եւ Միացյալ ազգերի կազմակերպությունը մտահոգություն են հայտնել Եգիպտոսի նախագահի լիազորությունների զգալի ընդլայնման կապակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG