Մատչելիության հղումներ

Մեխիկոյում Հեյդար Ալիեւի արձանը կարող է տեղափոխվել այլ վայր


Մեխիկոյի քաղաքապետարանի կողմից ձեւավորված հատուկ խորհրդատվական հանձնաժողովի ներկայացուցիչ Գաբրիել Գուերան ուրբաթ օրը տեղեկացրել է, որ հանձնաժողովը նպատակահարմար է համարում քաղաքի կենտրոնական Ռեֆորմա պողոտային կից Չապուլտեպեկ այգուց այլ վայր տեղափոխել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի արձանը։

Արձանի տեղադրման առիթով Ադրբեջանի կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ծախսել այգու բարեկարգման վրա, եւ արձանը տեղափոխելու վերաբերյալ տեղեկատվությունից հետո պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ արձանի տեղափոխումը բացասաբար կանդրադառնա Ադրբեջանի եւ Մեքսիկայի հարաբերությունների վրա։

Արձանի քննադատները նշում են, որ իրենց վիրավորում է Ալիեւի արձանի տեղադրումը, քանի որ նա համարվում է բռնակալ, ում վարչակարգը նրա իշխանության տարիներին բազմիցս ոտնահարել է մարդու իրավունքները Ադրբեջանում։

Մեխիկոյում կանգնեցված արձանը մեկն է Ալիեւի ավելի քան 10 արձաններից, որոնք կանգնեցված են տարբեր երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում, Վրաստանում, Եգիպտոսում, Իրաքում, Ուզբեկստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Սերբիայում, Ռումինիայում եւ Մոլդովայում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG