Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին եւ հետագա քայլերին վերաբերող հարցեր:

Համանախագահները նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են նաեւ Ստեփանակերտում ունեցած հանդիպումների արդյունքները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG