Մատչելիության հղումներ

logo-print

Օմբուդսմենը խտրականության դեմ օրինագիծ է մշակում


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նախաձեռնել է «Խտրականության դեմ» օրենքի նախագծի մշակում, որը հնարավորություն կտա խտրական վերաբերմունքի արժանացած բոլոր մարդկանց պաշտպանել իրենց իրավունքները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Այդ մասին ասված է օմբուդսմենի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։

«Այսօր Հայաստանում չկա մի օրենք, որ պաշտպանի կանանց, ծերերին, հաշմանդամություն ունեցող մարդկանց, փոքրամասնություններին, երեխաներին եւ այլ մարդկանց, որոնք այս կամ այն պատճառով ենթարկվում են խտրական վերաբերմունքի», - նշում է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը` ընդգծելով, որ այս օրենսդրական բացը լրացնելու համար էլ Անդրեասյանը հանդես է գալիս նման նախաձեռնությամբ. - «Կմշակվեն արդյունավետ մեխանիզմներ, որոնք կնպաստեն խտրականության դեմ պայքարի եւ կանխարգելման առավել արդյունավետ կազմակերպմանը»:

Օրենսդրական սույն նախաձեռնության հետ կապված` օմբուդսմենի աշխատակազմի ներկայացուցիչներն արդեն իսկ հանդիպումներ են ունենում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG