Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդունել է Իոսիֆ Կոբզոնին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ռուսաստանցի հանրահայտ երգիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին, ով Երեւանում է ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական հյուրախաղերի շրջանակում:

Նախագահը շնորհավորել է հյուրին հոբելյանի առթիվ եւ նշել, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալելու սիրված ու տաղանդավոր երգչին, ով վստահաբար Հայաստանի եւ հայ ժողովրդի լավ բարեկամն է:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում հպարտ են Առնո Բաբաջանյանի հետ մեծ բարեկամությանը Իոսիֆ Կոբզոնի հավատարմությամբ, որն արտահայտվում է նաեւ ամեն պատեհ առիթով հայ անվանի կոմպոզիտորի մասին երգչի մեծարանքի ջերմ խոսքերով:

Իոսիֆ Կոբզոնը շնորհակալություն է հայտնել նախագահին հյուրընկալության եւ գնահատանքի համար: Նա իր տպավորություններն է ներկայացրել Հայաստան հերթական այցի եւ երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում իր բարեգործական համերգն ունկնդրելու եկած հայ հանդիսատեսի ու համերգին մասնակցած հայ երաժիշտների մասին, ովքեր ջերմ հյուրընկալության են արժանացրել իրեն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG