Մատչելիության հղումներ

logo-print

Եգիպտոսի նախագահը ընդլայնեց իր լիազորությունները


Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին սահմանադրական թարմացված հռչակագրով զգալիորեն ընդլայնել է իր լիազորությունները։

Նախագահի մամուլի խոսնակի հայտարարության համաձայն` այժմ ոչ ոք չի կարող բողոքարկել կամ չեղյալ համարել երկրի ղեկավարի հրամանները, ստորագրած օրենքները եւ որոշումները` անգամ դատարանները։

Իշխանության հավաստմամբ` այդօրինակ որոշումը կայացվել է եգիպտական հեղափոխության ձեռքբերումները պաշտպանելու համար։

Եգիպտոսում ի պաշտպանություն եւ ընդդեմ նախագահի արձակած հրամանի ակցիաներ են անցկացվել։

ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին ղեկավար Մուհամեդ էլ-Բարադեյի խոսքով` Մուրսին վերջին հրամանագրով իրեն նոր փարավոն է հռչակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG