Մատչելիության հղումներ

«Հեռուստամարաթոն 2012»-ի արդյունքում` մոտ 21.5 միլիոն դոլար


Հանգանակված գումարի 10 տոկոսը կուղղվի սիրիահայերի կարիքներին։

Հինգշաբթի օրը Երեւանի ժամանակով ժամը 20։00-ին մեկնարկած եւ ուրբաթ օրը ժամը 8։00-ին ավարտված «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2012»-ի արդյունքում ստացվել է 21 միլիոն 422 հազար 477 դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում։

«Հեռուստամարաթոն 2012»-ը անցկացվեց «Մեր գյուղը» խորագրի ներքո, այն հեռարձակվում էր Լոս Անջելեսից։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր «Հայաստան» հիմնադրամը, հանգանակված գումարի 10 տոկոսը կուղղվի սիրիահայերի կարիքներին։

«Հայաստան» հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնների ընթացքում հանգանակված գումարների մեծության առումով առայժմ ռեկորդային է մնում «Հեռուստամարաթոն - 2008»-ը` ավելի քան 35 միլիոն դոլար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG