Մատչելիության հղումներ

Լոռու մարզի Սարալանջ գյուղում չկա ավագ դպրոց, ինչը, ըստ հիմնական դպրոցի տնօրեն Թամարա Աֆյանի, նպաստում է Սարալանջի դատարկմանը:

Աֆյանը գոհ է հիմնական դպրոցի պայմաններից, այն որպես շահառու ընդգրկված է մի շարք ծրագրերում: Տնօրենի մտահոգությունը միայն ավագ դասարանների բացակայությունն է:

Դպրոցն այսօր ունի 15 աշակերտ: Ավարտական 9-րդ դասարանում սովորող երեք աշակերտներից երկուսը մտադիր են շարունակել ուսումը: Նրանցից մեկը պատրաստվում է դա անել Վանաձորում, մյուսը` Գյումրիում:

«Փոքր գյուղ է: Ժողովուրդը հիմնականում ուզում է դուրս գալ գյուղից: Այդ երեխաներն էլ հիմնական դպրոցն ավարտելուց հետո հեռանում են, իսկ հնարավոր է, որ ավագ դպրոցը ավարտելուց հետո մնային գյուղում, չհեռանային», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց գյուղապետը:

Ավագ դպրոց կա Սարալանջից 8 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մեծ Պարնի գյուղում: Ամեն օր երեխաների տեղափոխումն ապահովելու հնարավորություն գյուղապետարանը չունի:
XS
SM
MD
LG