Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան ՀԿ-ները չեն ցանկանում ենթարկվել նոր օրենքին


Ռուսաստանյան տասնյակ հասարակական կազմակերպություններ չեն ցանկանում ենթարկվել իրենց գործունեության սահմանափակմանն ուղղված նոր օրենքին, որի համաձայն, արտասահմանից աջակցություն ստացող ՀԿ-ները «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ են ստացել։

Նախօրեին անհայտ անձինք «Հուշամատյան» իրավապաշտպան կազմակերպության շենքի վրա փակցրել են պաստառ «Օտարերկրյա գործակալ, ես սիրում եմ Միացյալ Նահանգները» գրությամբ։

«Հուշամատյան»-ի ղեկավար Օլեգ Օռլովը համոզված է, որ միջադեպը կապված է նոր օրենքի հետ։ Նա ասել է, որ իր գլխավորած կառույցը եւ տասնյակ այլ ՀԿ-ներ, այդ թվում` Մոսկվայի Հելսինկյան կոմիտեն, «Գոլոս»-ը եւ «Հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը, բոյկոտում են նոր օրենքը, քանի որ այն ՀԿ-ների աշխատակիցներին պիտակավորում է որպես օտար երկրներին ծառայող լրտեսներ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG