Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը Բաքվում է


Հայաստանի նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր եւ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ադրբեջանի մայրաքաղաքում է, որտեղ մասնակցում է Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի (ICAPP) Գլխավոր ասամբլեային:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Հովհաննիսյանը Բաքվում արդեն մի շարք հայտարարություններով է հանդես եկել` ընդգծելով, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը հարգելու անհրաժեշտությունը։

«Թրենդ» լրատվական գործակալության վկայությամբ, մասնավորապես, Հայաստանի նախկին արտգործնախարարը լրագրողների հետ զրույցում կարեւորել է Ղարաբաղի անկախության ճանաչումը։

Ադրբեջանցի քաղաքական գործիչները, իրենց հերթին, արդեն հասցրել են քննադատել Հովհաննիսյանի հայտարարությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG