Մատչելիության հղումներ

Պայթյուններ Պակիստանում. կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ


Պակիստանում նախօրեին երեք ռմբահարումների հետեւանքով, ըստ տարբեր աղբյուրների, 20-ից մինչեւ 29 մարդ է զոհվել, ավելի քան 60-ը վիրավորել են:

Հարձակումներից երկուսը թիրախը եղել են Կարաչի եւ Ռավալպինդի քաղաքներում մզկիթներում կրոնական ծիսակատարությունների մասնակցող շիա մահմեդականները։

Երրորդ` Քուեթայում տեղի ունեցած պայթյունի թիրախը դպրոցականների ուղեկցող իրավապահների ավտոմեքենան էր։

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Կարաչիի եւ Ռավալպինդիի պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանի «Թալիբան»-ը, որի խոսնակը հայտարարել է, թե իրենք շիաների հետ «հավատի պատերազմ ունեն» եւ շարունակելու են հարձակումները նրանց դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG