Մատչելիության հղումներ

Սարկոզին ցուցմունքներ կտա դատարանում


Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիից պահանջվում է ցուցմունք տալ 2007 թվականի նախագահական ընտրություններին իր նախընտրական քարոզչության ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ, փոխանցում է BBC-ն:

Սարկոզին ցուցմունք կտա Բորդո քաղաքի դատարանում:

Ֆրանսիայի նախկին նախագահը մեղադրվում է 5 տարի առաջ երկրի ամենահարուստ կնոջից` l’Oreal կոսմետիկական ընկերության ժառանգորդից անօրինական լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստանալու մեջ: Գործի շրջանակներում ոստիկանությունը անցած հուլիսին խուզարկել է Փարիզում գտնվող նրա բնակարանն ու գրասենյակը:

Սարկոզին հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG