Մատչելիության հղումներ

Ականի պայթյունից ադրբեջանցի երկու զինվոր է վիրավորվել


Այսօր առավոտյան հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում` Ադրբեջանի Գերանբոյի շրջանի ուղղությամբ, այսօր ականի պայթյունի հետեւանքով ադրբեջանցի երկու զինվոր է վիրավորվել։

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` 19-ամյա Ջամիլ Մամեդովը եւ Չինգիզխան Ջարասովը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է փաստը։

Գերանբոյի շրջանը ընդգրկում է ադրբեջանական ուժերի կողմից 20 տարի առաջ գրավված Շահումյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG